Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Բանակցություններ Դուբայու՞մ. խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք

Բանակցություններ Դուբայու՞մ. խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք
04.07.2025 | 10:33

Middle East Eye-ի տվյալներով՝ Փաշինյանը և Ալիևը պլանավորում են նոր հանդիպում՝ հուլիսի վերջին Դուբայում։

Ըստ աղբյուրի, նպատակն իբրև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է, որի նախագիծը համաձայնեցվել էր դեռևս մարտին։

Սակայն, այդ ժամանակից ի վեր Բաքուն շարունակում է ընդլայնել մեր երկրի նկատմամբ առաջադրվող պահանջների ցանկը։

2020թ. և 2023թ. դավադիր պատերազմներից հետո, իրեն հաղթող համարող Ադրբեջանը, (ենթադրվում է, որ Թուրքիայի հետ համաձայնեցված) անընդհատ պայմաններ է առաջ քաշում՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը, դադարեցնել եվրոպական դիտորդների գործունեությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապահովել ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, զսպել Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի ազգային ուժերին՝ բացառելով ռևանշը, ընդմիշտ մոռանալ Արցախ վերադարձը, չխոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, փակել Մեծամորի ատոմակայանը, Սյունիքում տրամադրել ՀՀ կողմից չվերահսկվող միջանցք-ճանապարհ, դուրս բերել երրորդ երկրների ռազմական ներկայությունը և այլն։

Յուրաքանչյուր նոր պահանջ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը և «խաղաղության գործընթացը» վերածում է Հայաստանի վրա միակողմանի ճնշման գործիքի։

Այս ֆոնին Դուբայում կայանալիք հանդիպումն ավելի շատ դատարկ երկխոսության իմիտացիա է լինելու։ Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են և դրանից առաջ սահմանադրական հանրաքվեի անցկացումը գործնականում անհնար է։

Բոլորը հասկանում են, որ Նիկոլն ուղղակի կտապալվի և ժողովուրդը կմերժի այդ խայտառակության մասին հանրաքվեն:

Սա Բաքվին առիթ է տալիս մեծացնել պահանջները՝ գիտակցելով, որ Նիկոլը հայ ժողովրդի հետ լրջացող պրոբլեմներ ունի և չի կարող արագ արձագանքել։

Նախատեսված հանդիպումը, կարծում եմ՝ ոչ թե առաջընթաց է, այլ դիվանագիտական ուղիները պաշտոնապես բաց պահելու ազդանշան:

Քանի դեռ Ադրբեջանն է թելադրում պայմանները, իսկ Փաշինյանը ներքին անկայունության և իշխանությունն ամեն գնով պահելու պայքարի մեջ է՝ «խաղաղության համաձայնագրի» մասին դժվար է խոսել:

Խաղաղություն և կայունություն կարող է լինել միայն իշխանափոխությունից հետո:

Դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ Նիկոլն ինչ էլ անի՝ Բաքուն նրան խաղաղության թղթի կտոր չի տալու: Թեկուզ և ողջ հայ ընդդիմադիր դաշտին դատի, բռնությունների ալիքներ կիրառի, գործարարներ, եկեղեցականներ, հասարակական ակտիվիստներ և այլ մարդկաց հետապնդի, վախի մթնոլորտ ստեղծի՝ միևնույն է թուրք-ադրբեջանական տանդեմը ցույց է տալու, որ չի վստահում Նիկոլի լեգիտիմությանը և չի ցանկանում նրա հետ որևէ լուրջ բան ստորագրել:

Իսկ Նիկոլը չի հասկանում, որ որքան ուժեղացնում է ընդդիմության դեմ բռնաճնշումները, որքան շատ է հարվածում տարբեր աղդեցիկ հայ մարդկանց, այնքան թուլացնում է Հայաստանի դիրքերը խաղաղության հարցում:

Բոլորը տեսնում են, որ հանուն իր իշխանության՝ Փաշինյանը սիստեմատիկերեն քայքայում է Հայաստանը ներսից: Հարվածում է տնտեսությանը, Եկեղեցուն և այլ ազգային կուռույցներին, գժտվում է սփյուռքի հետ, չորով փակում է Արցախի հարցը, տրորում է ներհասարակական բարոյական սկզբունքները, պարբերաբար խնդիրներ է ստեղծում դաշնակից և բարեկամ երկրների հետ:

Թուրքիայի և Ադրբեջանի համար Փաշինյանը շարունակում է մնալ նախընտրելի: Եվ նրանք ամեն կերպ օգտագործելու են գործող կառավարիչներին՝ առավելագույնը ստանալու և խաղաղության անվան տակ ողջ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում թուրքական լիակատար ազդեցություն հաստատելու համար:

Իշխանափոխությունը՝ Հայաստանի ինքնիշխան պետականությունը պահպանելու, իրական խաղաղության հասնելու և հայի տեսակը պահելու միակ ճանապարհն է: Իմպիչմենտը՝ իշխանափոխության կարճ, լեգիտիմ, հանրությանը համախմբող և անցնցում տարբերակը:

Իմփիչմենտն այս պահին իրատեսական է, թե ոչ՝ քննարկելի հարց է:

Բայց որ իշխանափոխության համար իմփիչմենտն այլընտրանք չունի և չի ունենալու նաև 2026թ.՝ դառնում է ավելի ու ավելի տեսանելի:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3273

Մեկնաբանություններ